Ո՞ւմ են պետք ֆորումները, երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Դեկտեմբերի 12-ին ես մասնակցում էի ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորումին, երբ լուր ստացա շրջափակման մասին: 10 դժոխային ամիսներից հետո Արցախը ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանության։ Ո՞ւմ են պետք այս ֆորումները և երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները»,- գրել է նա։