Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին: Համապատասխան գրառումն արվել է Սլովենիայի ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո հատկացնելու եղանակով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու հարցում օգնելու համար»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։