Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան խոստանում է երկրի խորհրդարանում սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ընդգծեցի, որ Հայաստանի նկատմամբ Էստոնիայի պարտքն է, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը, և ես գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,- գրել է նա: Տեղեկացնենք, որ Մարգուս Ցահքնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: