Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի մանդատ ստացած Մարիաննա Ղահրամանյանը։ ««Ուժեղ Հայաստանի» նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակվում են»,-գրել է նա։ «Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են կատարվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում», - Սպուտնիկ Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։