10.03.2026
Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
02.04.2025
Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվել է այս ամռանը նախատեսվող «Yan-Ian» զբոսաշրջային մեկշաբաթյա միջոցառումների նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես համապարփակ հնարավորություններով և տնտեսապես հարմար մշտական բնակության երկիր։ Որպես հայրենադարձության՝ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու և գործունեություն ծավալելու խթանման միջոցառում, քննարկվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկման միջոցառումների անցկացումը։ Դիտարկվել է նաև տարբեր ոլորտներում հաջողակ սփյուռքահայ գործարարների հետ հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։ Քննարկվել են նաև Զբոսաշրջության կոմիտեի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև համագործակցության լայն հնարավորություններն, այդ թվում՝ այս օգոստոսի 5-7-ը նախատեսվող «Ազգային երիտասարդական համաժողով 2025»-ը։