Սույն թվականի նոյեմբերի 26-ից 28-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգտնվի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, նա կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին: