ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով: Տիկին Պուգլիսիի խնդրանքով ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներներն ու նպատակները։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։