31.07.2026
Նոր նշանակումներ ու պաշտոնանկություններ. Փաշինյանը որոշումներ է ստորագրել
03.02.2020
Նոր նշանակումներ ու պաշտոնանկություններ. Փաշինյանը որոշումներ է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Փաշինյանը կատարել է նաև այլ կադրային փոփոխություններ: ՀՀ կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Փաշինյանը փետրվարի 3-ին որոշում է ստորագրել՝ Արման Խոջոյանին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար նշանակելու մասին: Նախորդ տարվա նոյեմբերին «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» հիմնարկի տնօրենի պաշտոնում նշանակված Հովակիմ Պոդոսյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Հովակիմ Պոդոսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Երվանդ Էլիբեկյանը նշանակվել է նույն պաշտոնում: Փոփոխությունները չեն շրջանցել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: ՀՀ վարչապետի՝ փետրվարի 3-ին ստորագրած որոշման համաձայն, Բագրատ Բադալյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնից: ՀՀ կառավարության կայքէջում հրապարակված որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»: