22.05.2025
ԵՄ հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն. Փաշինյան
05.03.2019
ԵՄ հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն. Փաշինյան

Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում: Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը: Այս մասին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո, պատասխանելով ներկաների հարցերին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   Նա նշել է, որ Ռուսաստանի հետ ՀՀ համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, և կարծիք հայտնել, որ հակասություններ չկան և չեն կարող լինել Ռուսաստանի և Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում. «Դրանք թափանցիկ են, և ես կարևոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որևէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ` Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում»,- շեշտել է վարչապետը: Հայաստանի համար չափազանց կարևոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, շարունակել է նա, և հանրապետությունը մտադիր  էզարգացնել այն Ռուսաստանի և Իրանի հետ. «Օրեր առաջ ես այցելեցի Իրան, և մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»,- հավելել է Փաշինյանը: