Հայաստանի իշխանություններին ժամանակն է բարձրաձայն հանդես գալ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության օգտին։ Այսպիսի կոչով հանդես է եկել հայտնի ամերիկացի միլիարդատեր, հայկական ծագմամբ Նուբար Աֆեյանը։ «Անտանելի է տեսնել այն ցավն ու անարդարությունը, որը ադրբեջանական ռեժիմը պատճառում է իմ վաղեմի ընկերոջն ու գործընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին։ Բոլոր հայերի, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարության ժամանակն է բարձրացնել իրենց ձայնը։ Եթե ոչ մենք, ապա ով՞… Եթե ոչ հիմա, ապա երբ՞…» – գրել է Աֆեյանը սոցիալական ցանց X-ում։ Նա նաև իր էջում հրապարակել է փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությունը՝ կոչ անելով Հայաստանի վարչապետին դատապարտել Բաքվում Վարդանյանի և մյուս հայ գերիների դեմ կազմակերպված դատավարությունը։