2.07.2025
Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են. նախարարը շնորհակալություն է հայտնել վիրահայերին
09.06.2020
Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են. նախարարը շնորհակալություն է հայտնել վիրահայերին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի հայերին: «Նախօրդ գիշեր Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն: Առողջապահության նախարարության գործընկերները ամենահուզիչ բանն ասացին. «Շնորհակալություն, ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են»: Այս 3 օրվա ընթացքում մեզ հետ կապվեցին Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից եւ Բելգիայից մեր մի շարք հայրենակիցներ` պատրաստակամություն հայտնելով լրացուցիչ աջակցություն տրամադրել: Այս պահին Վրաստանի իմ գործընկերները փնտրում են հավելյալ սարքեր, որոնք, չնայած ոչ շատ մեծ չափաքանակով, բայց կարծես թե կան: Եթե այս փոքրիկ սարքերով հնարավոր է անգամ մեկ կյանք փրկել, մենք ջանք չենք խնայելու ապահովել դրանք: Առո՛ղջ եղեք, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը, փրկե՛ք կյանքեր:  Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում: