28.11.2024
Կառավարությունն ավելի քան 6,2 մլն դոլար կծախսի ՎԶԵԲ-ի համաժողովի կազմակերպման համար
02.05.2024
Կառավարությունն ավելի քան 6,2 մլն դոլար կծախսի ՎԶԵԲ-ի համաժողովի կազմակերպման համար

Հայաստանը նախատեսում է ավելի քան 6,2 մլն դոլար ծախսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի ամենամյա նիստի և գործարար համաժողովի կազմակերպման համար: Այս միջոցառումների համար ի սկզբանե նախատեսված 2,2 միլիարդ դրամը (մոտ 5,8 միլիոն դոլար) բավարար չէր, և կառավարությունը որոշեց բյուջեն ավելացնել ևս 179 միլիոն դրամով (ավելի քան 400 հազար դոլար)՝ գումարային հատկացնելով մոտ 2,4 միլիարդ դրամ ։ ՎԶԵԲ-ի կառավարիչների ամենամյա հանդիպումը նախատեսված է մայիսի 14-16-ը Երևանում: ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Բանկը Հայաստանում 200 նախագծերում ներդրել է ավելի քան 2 մլրդ եվրո՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և կայուն, կանաչ տնտեսության անցմանը: 2006 թվականից մինչ օրս ՎԶԵԲ-ը ընդհանուր առմամբ ավելի քան 49 մլրդ եվրո է հատկացրել այն նախագծերին, որոնք նպաստում են իր ներկայության շրջաններում "կանաչ" տնտեսության անցմանը: