Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»–ը տեղեկացնում է, որ ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ընդգծել է. «Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս»: