ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մեկ շաբաթով արձակուրդ է մեկնում: Ըստ որոշման՝ մարզպետը արձակուրդում կգտնվի դեկտեմբերի 18-25-ը ներառյալ: Նշենք, որ վերջին օրերի սկանդալի ֆոնին այս արչձակուրդ ուղարկելը կարող է ավարտվել մարզպետի պաշտոնանկությամբ: Օրերս իրավապահները Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհրդական Արմեն Մարկոսյանի մեքենան խուզարկելիս հայտնաբերել էին խոշոր չափի թմրանյութ։ Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց։