Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, ինչպես նաև 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, իսկ դեկտեմբերի 27-ի ցերեկը և 28-ին կանխատեսվում են տեղումներ։ Մարզերում դեկտեմբերի 23-ի ցերեկը, ինչպես նաև 25-26-ին եղանակը կլինի առանց տեղումների։ Դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում կարող է տեղալ թույլ ձյուն, իսկ դեկտեմբերի 27-ի ցերեկը և 28-ին տեղումներ են սպասվում՝ լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին կլինի արևմտյան ուղղությամբ՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։