Պատերազմները հաղթում են ուղեղով: Այս մասին գրառում է կատարել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: "Այսօր հաղթանակների օր է՝ Քառատոն։Շուշիի ազատագրումն, իհարկե, առանձին նշանակություն ունի այդ հաղթանակների շարքում։ Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է։Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին․․․": Նա նաև քարտեզ է հրապարակել: Հիշեցնենք, Շուշիի ազատագրումը՝ "Հարսանիք լեռներում" ռազմագործողությունը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից։ Հրամանատարներից մեկը Սամվել Բաբայանն էր: