Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամները միաձայն ընդունել են Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի իր էջում։ «Շնորհայալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։