Ռուսական "Дождь" հեռուստաընկերության գլխավոև խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Մարտունիում ընկել է կրակահերթի տակ: Այս մասին հայտնել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում: Ավելի վաղ VERELQ-ը հայտնել է, որ ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրող վիրավորվել են, նրանց տեղափոխել են հիվանդանոց: