8.07.2025
Նիկոլ Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում
22.10.2020
Նիկոլ Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում

Խաղաղապահների մուտքը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ընդունելի է հայկական կողմի համար, և դա կարող են լինել ռուս խաղաղապահները, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ համար ընդունելի է խաղաղապահների մուտքը։ Ես կարող եմ ասել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ։ Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ։ Շատ կարեւոր է հաշվի նստել իր հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային այլ երկրներից, կարեւոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե հակառակը», - ասել է Փաշինյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում.