ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի խոսքով, այսօրվա նիստը չի կայացել երկու պատճառով։ Նախ, մահացել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, իսկ նախկին նախարար Սերգո Կարապետյանը առողջական խնդիրներ ունի: VERELQ-ը հիշեցնում է, որ տվյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ, այդ թվում և Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը, Սամվել Գալստյանը, Գևորգ Հարությունյանը: