17.06.2025
ՌԴ-ն Արցախին մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է առաքել
24.02.2021
ՌԴ-ն Արցախին մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է առաքել

Ռուսաստանի ԱԻՆ-ը կազմակերպել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչությանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի առաքումը: Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ավտոմոբիլային տրանսպորտով շինարարական նյութեր են ուղարկվել սոցիալական ենթակառուցվածքների եւ բնակելի ֆոնդի վերականգնման համար: Ընդհանուր առմամբ Ստեփանակերտ Է հասցվել մոտ 50 տոննա բեռ։ Որի կազմում են ցինկապատ պողպատից, մետաղապլաստից, անտառանյութից: Նշվում է, որ անցյալ տարվա նոյեմբերից Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել ավելի քան 1,5 հազար տոննա մարդասիրական օգնություն: Դրա օգնությամբ արդեն վերականգնվել է մոտ 1,8 հազար օբյեկտ։ Դրանք բազմաբնակարան եւ մասնավոր բնակելի տներ, վարչական շենքեր, սոցիալական նշանակության օբյեկտներ եւ ենթակառուցվածքներ են։