ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։ Մարտի 16-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը: Ներկայումս Անն Լինդեն այցով գտնվում է Ադրբեջանում: