Հայաստանում մարտի 15-ին կատարվել է 3 242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 18 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 292 մարդ։ Գրանցվել է մահվան 12 դեպք։ Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 287 դեպք, որոնցից 166 702-ն` առողջացած, 3 277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780 085 թեստավորում: