ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վաղը կայանալիք պաշտոնական այցին նախընթաց թվիթերյան իր միկրոբլոգում վրացերեն լեզվով հայտնել է, որ ուրախությամբ սպասում է եղբայրական Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը: Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ գրառմանը հետևել է Սալոմե Զուրաբիշվիլիի` "Բարի՛ գալուստ, Վրաստան, պարո՛ն նախագահ" հայերեն գրառմամբ պատասխանը։ Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, վաղը ՀՀ նախագահը մեկնում է Վրաստան այցով: