ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ներկայացվրել է առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին: "Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝Ծանր - 962,Ծայրահեղ ծանր - 233,Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան",- գրել է նա Facebook-ի իր էջում: