9.06.2025
«AstraZeneca» պատվաստանույթը Հայաստանում կկիրառվի տարիքային սահմանափակմամբ
12.04.2021
«AstraZeneca» պատվաստանույթը Հայաստանում կկիրառվի տարիքային սահմանափակմամբ

Հաշվի առնելով «AstraZeneca» պատվաստանույթի կիրառման ցուցումներում առկա փոփոխությունները, դրանց կիրառման հարցում կիրառվել է տարիքային սահմանափակում: Մասնավորապես, դրանով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա շեշտեց՝ ռուսական «Sputnik V»-ի դեպքում նման սահմանափակումներ չկան:  ««Sputnik V»-ի խմբաքանակն է սահմանափակ: Հետևաբար, այդ պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, մինչև 55 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները և աշխատակցիները», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ցուցումները կվերանայվեն «Sputnik V»-ի նոր խմբաքանակների դեպքում: «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից Երևանում, ապրիլի 14-ից՝ մարզերում: Իսկ մի քանի օր անց պատվաստումներ կիրականացվեն նաև «Sputnik V»-ով: Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում նշաձող է սահմանվել կորոնավիրուսի դեմ պատվաստել մինչև 700 հազար քաղաքացու: