ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի հայկական հանձնախումբը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով նախագահ Ջո Բայդենից ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: "Ապրիլի 24-ին ընդառաջ պայքարը թեժանում է: Նման նամակ արդեն իսկ Բայդենին ուղղել են 38 սենատորներ: Հիմա Կոնգրեսականների հերթն է",-գրել է նա: