Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ. Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի», - ասված է Մուսինյանի գրառման մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպասում է Հայաստանի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 18-ին Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճերի ժամանակ: