«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: «Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ Դանիելյանին բերման են ենթարկել հայհոյախոս գրառման համար։ «Ոստիկանությունում մտածել են, որ այն ուղղված է եղել Ալեն Սիմոնյանին (ԱԺ նախագահ - խմբ): Դանելյանին հրավիրել են ոստիկանություն, հարցրել, թե ում նկատի ունի։ Արթուրն ասել է, որ Ալեն Դելոնին եւ նրան ազատ են արձակել», – պարզաբանել Է Կոնստանտին Տեր-Նակալյանը։