16.05.2025
Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. փաստաբան
30.09.2021
Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. փաստաբան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյի» նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ խոսքը նոր քրգործի մասին է, որը նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։ «Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- ասաց փաստաբանը: Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ Դավիթ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։   VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար և նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։