2022թ․ ընթացքում Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։