COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից, ապրիլի 13-ից ի վեր, հոկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 588.385 պատվաստում (34% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), որից առաջին դեղաչափ` 403.431 (42% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), երկրորդ դեղաչափ` 184.954 (գործնականում անփոփոխ 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), որը կազմում է բնակչության 6.2%: Այս վիճակագրությունը ներկայացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով պատվաստման գործընթացին աշխարհում և Հայաստանում: "Հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 71.338 պատվաստում (34% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), օրական միջին տեմպը շուրջ 10.191: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 81%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 19%՝ 2-րդ:Պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է շուրջ 69807 COVID-19-ի և շուրջ 1843 մահվան դեպք, որը կազմում է բոլոր մահերի 27%-ը: • Չինաստան 74,8 % • ԱՄՆ 56,8%• Ռուսաստանի Դաշնություն 32,2%• Թուրքիա 56,8 % • Ադրբեջան 42,0 %• Իրան 23,2%• Վրաստան 24,0%",- գրել է նա: