18.07.2025
Այս պահին կարևոր խնդիր է ՀՀ ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովումը. Աղաջանյան
19.11.2021
Այս պահին կարևոր խնդիր է ՀՀ ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովումը. Աղաջանյան

Նոյեմբերի 19-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը շարունակում է ակնկալել ռազմական օգնություն Ռուսաստանից, թե՞ ոչ, Էդուարդ Աղաջանյանը նշել է. «Հայաստանը դիմել է Ռուսաստանին աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը»: Պատգամավորի խոսքով՝ ակնկալվում է, որ սահմանազատման եւ սահմանագծման իրականացման արդյունքում կվերականգնվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ այս պահին կարեւորագույն խնդիր է ՀՀ ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովումը: