13.07.2025
Նախարարությունը պարզաբանում է, թե ինչու էին կորոնավիրուսից մահվան թվերը տարբերվում
09.02.2022
Նախարարությունը պարզաբանում է, թե ինչու էին կորոնավիրուսից մահվան թվերը տարբերվում

ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: ««Արմեդ» համակարգում 2021 թվականի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված քովիդից մահերը կազմել են 5450: Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը ներառում է նաև այլ պետություններում COVID-19-ից մահացած և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցված ՀՀ քաղաքացիների մահվան դեպքերը, որոնք «Արմեդ» հաշվեկշռում չեն կարող արտացոլվել: Հետևաբար, «Արմեդի» և ՀՀ վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում»,- պարզաբանում է ԱՆ-ը: