13.07.2025
Բելառուսի դեսպանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում. Միրզոյան
09.02.2022
Բելառուսի դեսպանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը: «Ուզում եմ վերահաստատել՝ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այս ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, վստահ կարող եք լինել՝ ՀՀ ներքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,- ասաց Միրզոյանը: Միրզոյանը նաև հաստատեց, որ մեր երկրում Բելառուսի դեսպանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, սուվերենությունը, նաև այն իրավապայմանագրային դաշտը, որոնց հիման վրա կա մեր երկրների միջև համագործակցությունը»,- ասաց Միրզոյանը: