2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ): Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան: 1987 թվականին ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը: 1989-1993 թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում: 1996-1999 թթ. սովորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ: 2020 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: 2022 թվականի փետրվարի 15-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: Հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում` 5 մենագրությունների, 1 մենագրության (համահեղինակությամբ), 1 ուսումնական դասագրքի ու 2 գիտական զեկույցների: