Հայաստանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 360 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 348 145 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 649 252, վերջին մեկ օրում կատարվել է 4597 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժում է ստանում 4891 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվն աճել է 297-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 333 716 անձ` վերջին մեկ օրում 61 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8022 է: