Փետրվարի 18-ին Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ "Ռուս-հայկական երկխոսությանը բնորոշ բարեկամական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր", - ասված է հաղորդագրության մեջ: