Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ բոլոր հարցերի համապարփակ լուծմանը հասնելու համար։ Վաշինգտոնը պատրաստ է դրանում աջակցել Երևանին և Բաքվին։ Այս մասին ասվել է ԱՄՆ դեսպանատանը՝ ապտասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԵԱՀԿ Մինսկի խմբում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը քննարկելու առաջարկի վերաբերյալ ԱՄՆ-ն, որը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նպաստելու մանդատ ունի: