18.05.2025
ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2021թ-ին արտարժույթի փոխանակումից աճել է 21.3%-ով
17.02.2022
ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը 2021թ-ին արտարժույթի փոխանակումից աճել է 21.3%-ով

2021թ-ին ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը արտարժույթի փոխանակումից աճել է 21.3%-ով: Այդ մասին հայտնում են «Մոդեքս» խորհրդատվական ընկերության: Հաղորդագրության մեջ նվշում է, որ 2021թ-ին ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը արտարժույթի փոխանակումից կազմել է մոտ 39 մլրդ դրամ՝ մոտ 7 մլրդ դրամով ավել, քան 2020թ-ին: Արտարժույթի փոխանակումից ամենամեծ շահույթը արձանագրել է Ամերիաբանկը՝ 7.6 մլրդ դրամ, որին հաջորդում են Արդշինբանկը՝ 5.1 մլրդ դրամ և Յունիբանկը՝ 3 մլրդ դրամ: 2021թ-ին արձանագրված աճը, ըստա հաղորդագրության, հիմնականում պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով. 2021թ-ին բնակչությունը և տնտեսավարողները, հաճախ տուրք տալով քաղաքական զարգացումներին և վատատեսական կանխատեսումներին, սկսել են իրենց դրամային խնայողությունները փոխարկել արտարժույթի: Բարձր ռիսկերի պայմաններում մեծացել է սփրեդը (առքի ու վաճառքի փոխարժեքների տարբերությունը): Աճել է արտերկրից Հայաստան արտարժույթով դրամական փոխանցումների ծավալը (2021թ-ին միայն բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները նախորդ տարվա համեմատ աճել են 14.5%-ով): Ավելացել է արտահումը և ներմուծումը։