Փաշինյանական խմբերը կարծում են, որ պետական խորհրդանիշներ պղծելով պաշտպանում են իրենց կուռքին, ֆեյսուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Դրոշ ճղողները, խորհրդանիշներ ատողները իրենց գործողություններով հայ հանրությանը հիշեցնում են իրենց գլխավոր առաքելության մասին՝ ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է պետականության, ազգի, արժանապատվության հետ։ Այս համատարած խայտառակությունը պետք է կանգնեցնել։ Չեմ հոգնի կրկնելուց, որ սա միայն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման հարց չի, սա Հայաստանի թրքացումը կանխելու պայքար է», - ասված է նրա գրառման մեջ։