Քիչ առաջ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր ընտրեց Լիանա Հակոբյանին: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ԲԴԽ-ն: Նշենք, որ ԲԴԽ-ն դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանին, Արտակ Զեյնալյանին և Լիանա Հակոբյանին: Վերջինս ընտրվեց միաձայն՝ նրա օգտին քվեարկել է 68 պատգամավոր։ Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր նիստը։