Ազգային ժողովի արտահերթ նիստում ամփոփվել են Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Դատավորներ են ընտրվել Լիպարիտ Մելիքջանյանը, Գեւորգ Գյոզալյանը եւ Արթուր Դավթյանը։ Վերջինս, հիշեցնենք, հայտնել էր ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին: Հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմությունը նիստերին և գաղտնի քվեարկությանը չի մասնակցել։