ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության հղած նոտային։ Այս մասին VERELQ-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը.“Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը" ,- ասաց նա:Հիշեցնենք, օգոստոսի 17–ին ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ ԶԼՄ-ներում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։ Մասնավորապես, արևմտամետ շրջանակները «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի համար մեղադրում էին Մոսկվային։