6.05.2026
ՀՀ Նախագահն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահին
02.06.2023
ՀՀ Նախագահն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների և հիմնախնդիրների առկայության պայմաններում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող գործոնների հաղթահարման ուղիներին: Երկուստեք շեշտվել է Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական զարգացման համար: Մտքեր են փոխանակվել վերջին տարիներին պետական և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ հայաստանյան իշխանության նախաձեռնությունների և ընդհանուր մոտեցումների վերաբերյալ: