Նոյեմբերի 18-ին` ժամը 19:30-ին, Ճարտարապետների միության դահլիճում՝ / հասցեն Բաղրամյան 17/ «Երևան Ջազ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «ART OF BIG BAND» համերգային ծրագիրը: Մեծ ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան և հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու մշակումները: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց: Նախագծի շրջանակում Ճարտարապետների միության դահլիճի նախասրահում գործելու է Հայդուկ Սմբատյանի «Գրավիտացիա» խորագրով անհատական ցուցահանդեսը: