17.06.2025
Նյու-Յորքյան «Մաթիկո» խորացված մաթեմատիկայի դպրոցը գործելու է նաև Երևանում
02.10.2022
Նյու-Յորքյան «Մաթիկո» խորացված մաթեմատիկայի դպրոցը գործելու է նաև Երևանում

Նյու-Յորքյան «Մաթիկո» մաթեմատիկայի խորացված ուսուցման դպրոցը հոկտեմբերից գործելու է նաև Երևանում։ Դասընթացներն անցկացվելու են անգլերենով` Միացյալ Նահանգների կրթության և գիտության նախարարության կողմից մշակված կրթական ծրագրերով: Դպրոցն ուսանողներին նախապատրաստում է միջազգային լավագույն համալսարաններ ընդունվելուն` ապահովելով մաթեմատիկական խորացված գիտելիքներ: «Մաթիկո»-ն նաև պատրաստում է ուսանողներին միջազգային տարբեր օլիմպիադաների և մրցաշարերի, ինչպիսիք են` մաթեմատիկայի ամերիկյան մրցաշարը և Հարվարդի, MIT մաթեմատիկայի մրցաշարը (8-ից 12-րդ դասարանցիների համար): Կրտսեր և սկսնակ ուսանողներին առաջարկում է` Space Panda Math, Math Kangaroo, MOEMS, Mathcounts և շատ այլ մրցաշարեր: «Մենք խթանում ենք երեխաների սերը և ձգտումը դեպի մաթեմատիկան, քաջալերում նրանց հասնել իրենց կարողությունների գագաթնակետին և սովորեցնում հաղթահարել տարբեր մարտահրավերներ: «Մաթիկո» դպրոցում ուսուցումն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ է տալիս պատրաստել ուսանողների, ովքեր կարող են դիմել միջազգային լավագույն համալսարաններ», – նշեց Նյու Յորքի «Մաթիկո» դպրոցների հիմնադիր Սամվել Սահակյանը: Դասընթացներն օգնում են երեխաներին գնահատել սեփական գիտելիքները, բացահայտել սխալները, ստանալ մնայուն գիտելիքներ և հմտություններ ողջ կյանքի համար՝ անկախ իրենց մասնագիտությունից: Դպրոցում անցկացվելու են անգլերեն լեզվի ընդարձակ դասընթացներ, ԱՄՆ-ի կանոնավոր դպրոցական ծրագրով և Սինգապուրի մաթեմատիկա խորացված դպրոցական ծրագիրով դասընթացներ։ Ընդ որում վիրավոր և զոհված հայ զինծառայողների ընտանիքների անդամների համար ուսումը դպրոցում լինելու է անվճար։