Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ, որի ընթացքում նա անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։ «Հարությունյանը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և ԱՀ իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Նա կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։