Ասկերանում հանդիպման ժամանակ անվտանգության հարցը առաջնային էր. այս մասին իր Տելեգրամ-ալիքում գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: "Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մեծ մասը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է, իսկ մարդիկ զրկված են գոյության համար անհրաժեշտ միջոցներից: Մենք այլ ելք չունենք, քան դառնալ ուժեղ և միասնական, որպեսզի նրանք չկարողանան լուծել հարցը մեզ համար անընդունելի կերպով", - գրել է Վարդանյանը: