21.10.2026
Սաղաթելյան․ խուզարկության ընթացքում առգրավվել են զարդեր և գումար
23.06.2026
Սաղաթելյան․ խուզարկության ընթացքում առգրավվել են զարդեր և գումար

Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանում։ Սաղաթելյանի խոսքով՝ խուզարկության պատճառը ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու վերաբերյալ վարույթն է։ Նա հայտնել է, որ խուզարկության ընթացքում առգրավվել են բնակարանում գտնվող զարդեր և որոշակի գումար։ «Սա վերջին յոթ տարիներին իմ նկատմամբ իրականացվող հետապնդումների հերթական դրսևորումն է և հերթական ապօրինի գործողությունը»,- նշել է Սաղաթելյանը։ Նրա պնդմամբ՝ ԴԱՀԿ-ը ներգրավվել է քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացում և իր նկատմամբ ներկայացրել է ապօրինի պահանջներ։ Սաղաթելյանի խոսքով՝ իր իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել է Վարչական դատարան, ինչից հետո, նրա գնահատմամբ, դատախազությունը նախաձեռնվել է քրեական վարույթ, որը փոխանցվել է Քննչական կոմիտեին։ «Այնուհետև իրականացվել է խուզարկություն։ Այս պահին որևէ դատավարական կարգավիճակ չունեմ»,- հայտարարել է նա։